Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 27, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Հայաստան է ներկրվել Pfizer-ի առաջին խմբաքանակը

14.02.2022, 15:49
Բաշխումից հետո «Պֆայզեր» պատվաստանյութը, ինչպես երկրում առկա մյուս պատվաստանյութերը, հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում
Հայաստան է ներկրվել Pfizer-ի առաջին խմբաքանակը
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայաստան ներկրվեց կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութի առաջին խմբաքանակը:

Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը, նախարարության և ամերիկյան «Պֆայզեր» դեղագործական ընկերության միջև կնքված պայմանագրով COVID-19-ի դեմ mRNA հիմքով «Պֆայզեր» պատվաստանյութի 100 հազար 620 դեղաչափ խմբաքանակը ներկրվել է Հայաստան:

«Բաշխումից հետո «Պֆայզեր» պատվաստանյութը, ինչպես երկրում առկա մյուս պատվաստանյութերը, հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում», - հայտնել են գերատեսչությունից:-0-