Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանցի զբոսաշրջիկները կարող են ապրիլի 1–ից մուտք գործել Կիպրոս

30.03.2021, 21:33
Կիպրոսը Հայաստանին ու ևս 15 պետություններին պաշտոնապես ներառել է երկրների «կարմիր» ցանկ, դա նշանակում է, որ այդ երկրներից ժամանող զբոսաշրջիկներն ապրիլի 1–ից կկարողանան մուտք գործել կղզի
Հայաստանցի զբոսաշրջիկները կարող են ապրիլի 1–ից մուտք գործել Կիպրոս

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./ԱՌԿԱ/. Կիպրոսը Հայաստանին ու ևս 15 պետություններին պաշտոնապես ներառել է երկրների «կարմիր» ցանկ, դա նշանակում է, որ այդ երկրներից ժամանող զբոսաշրջիկներն ապրիլի 1–ից կկարողանան մուտք գործել կղզի, գրում է Financial Mirror հրատարակությունը։

Ապրիլի 1–ից բացի Հայաստանից Կիպրոսի «կարմիր» ցանկում են հայտնվել Մեծ Բրիտանիան, Իսրայելը, Ռուսաստանը, ԱՄԷ–ն, Ուկրաինան, Հորդանանը, Լիբանանը, Եգիպտոսը, Բելառուսը, Ռուանդան, Սերբիան, ԱՄՆ–ն, Վրաստանը, Բահրեյնը և Քաթարը։ 

Դա նշանակում է, որ այդ երկրներից ժամանող զբոսաշրջիկները կարող են մուտք գործել Կիպրոս, եթե նրանք ունեն առնվազն 72 ժամ առաջ կատարված կորոնավիրուսի բացասական թեստ։ Նրանք պետք է հանձնեն ևս մեկ թեստ կղզի ժամանելուց հետո, որի համար պետք է վճարել։

Կիպրոսի առողջապահության նախարարության կողմից հրապարակված եռամակարդակ ցանկի համաձայն, անվտանգ երկրները դասակարգվում են` որպես «կանաչ», «նարնջագույն» և «կարմիր»։ Կիպրոս ժամանողներին թույլատրվում է մուտք գործել երկիր առանց կարանտինի  մարտյան սահմանափակումների ավարտից հետո։–0–