Рейтинг@Mail.ru
USD
377.36
EUR
436.15
RUB
4.5802
GEL
139.53
2026 թ. մարտի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

Հայաստանցիներին սպասվում են երկար հանգստյան օրեր. հունվարի 27–ը` երկուշաբթին, համարվում է ոչ աշխատանքային

23.01.2020, 13:14
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց հունվարի 27-ը համարել ոչ աշխատանքային
Հայաստանցիներին սպասվում են երկար հանգստյան օրեր. հունվարի 27–ը` երկուշաբթին, համարվում է ոչ աշխատանքային

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց հունվարի 27-ը համարել ոչ աշխատանքային: 

Այսպիսով՝  հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1:

Նշենք, որ ոչ աշխատանքային օր է նաև հունվարի 28-ը՝ Բանակի օրը: 

«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու, ինչպես նաև Բանակի օրվան` հունվարի 28-ին, նախորդող օրը միջոցառումներին պատշաճ պատրաստվելու անհրաժեշտությամբ:–0–