Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի բնակչության թիվը հունվարի 1–ի դրությամբ կազմել է 2 965.1 հազար մարդ

05.02.2019, 17:50
Հայաստանի բնակչության թիվը հունվարի 1–ի դրությամբ կազմել է 2 965.1 հազար մարդ։
Հայաստանի բնակչության թիվը հունվարի 1–ի դրությամբ կազմել է 2 965.1 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի մշտական բնակչության թիվը, 2011 թ.-ին անցկացված մարդահամարի հիման վրա, 2019 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 965.1 հազար մարդ: Այդ մասին վկայում են ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները:  

2018 թ.-ի հունվարի 1-ի համեմատ` այս ցուցանիշը նվազել է 7,6 հազ մարդով: Բնակչության թվի նվազումը կապված է բնական աճի նկատմամբ բացասական միգրացիոն սալդոյի ավելցմամբ` 18,5 հազար մարդ, որը կազմում է 10,9 հազար մարդ: 

Միաժամանակ, ըստ տվյալների, բացասական միգրացիոն սալդոն մեկ տարում նվազել է 13,4 հազար մարդուց մինչև 7,6 հազար մարդ, իսկ բնական աճն ավելացել է 10,6 հազարից 10,9 հազար մարդ:

2018 թ.-ում Հայաստանում ծնված երեխաների թիվը նվազել է 3,1%-ով` մինչև 36 502: Միաժամանակ հաշվետու ժամանակաշրջանում մահվան դեպքերի թիվը նվազել է 5,5%-ով` կազմելով 25 645:

Ըստ կոմիտեի, Հայաստանի քաղաքային բնակչություն թիվը հունվարի 1-ի դրությամբ կազմել է 1 894.5 հազար մարդ (1,3 հազարի անկում), ընդ որում Երևանի բնակչության թիվը կազմել է 1 080.1 հազար մարդ: Գյուղական համայնքների բնակչության թիվը նվազել է 6,3 հազար մարդով` մինչև 1 070.6 հազար մարդ:-0-