Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+34

Հայաստանից Արցախ է տեղափոխվել ավելի քան 50 հազար բռնի տեղահանված անձ

27.09.2023, 17:37
Այս պահին պետության հաշվին բնակարանի հարցը լուծվել է շուրջ 5700 մարդու, այսինքն՝ սահմանը հատած քաղաքացիների ընդհանուր թվի մոտ 11 տոկոսի համար
Հայաստանից Արցախ է տեղափոխվել ավելի քան 50 հազար բռնի տեղահանված անձ
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ժամը 15։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել 50243 բռնի տեղահանված անձ։ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Այս պահին պետության հաշվին բնակարանի հարցը լուծվել է շուրջ 5700 մարդու, այսինքն՝ սահմանը հատած քաղաքացիների ընդհանուր թվի մոտ 11 տոկոսի համար»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ մնացած քաղաքացիները գնացել են անմիջապես իրենց նախապես որոշված կեցավայրեր։

Բաղդասարյանն ընդգծեց, որ Հայաստան է տեղափոխվել ևս 74 հիվանդ։ Տեղափոխված պացիենտների ընդհանուր թիվը կազմում է 311 մարդ (սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիայի և սեպտեմբերի 25-ի բենզինի պայթյունի ժամանակ տուժածներ)։ Դուրս գրված հիվանդներ չկան, բոլորը շարունակում են ստացիոնար բուժումը։-0-