Рейтинг@Mail.ru
USD
381.21
EUR
443.92
RUB
4.8108
GEL
141.5
2026 թ. հունվարի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հայաստանից Ռուսաստան չվերթերի քանակը հուլիսի 8-ից կավելանա

04.07.2019, 15:56
Հայաստանից Ռուսաստան չվերթերի քանակը հուլիսի 8-ից կավելանա։
Հայաստանից Ռուսաստան չվերթերի քանակը հուլիսի 8-ից կավելանա

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանից Ռուսաստան չվերթերի քանակը հուլիսի 8-ից կավելանա։

Այս մասին հաղորդվում է «Զվարթնոց» օդանավակայանի Facebook–յան էջում։

Հուլիսի 8-ից «Արմենիա» ավիաընկերությունն ամեն օր՝ օրական երկու չվերթ կիրականացնի Երևանից դեպի Մոսկվա:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «Պոբեդա» ավիաընկերությունը հուլիս ամսին կավելացնի չվերթերի հաճախականությունը և կիրականացնի հավելյալ ութ չվերթ՝ Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով:

Երկու ավիաընկերություն փոխում են օդանավերի տիպերը: «Աերոֆլոտ» ընկերությունը յուրաքանչյուր չվերթին կավելացնի 40 նստատեղ, իսկ «Nord Wind» ավիաընկերությունը 4 չվերթ կիրականացնի 400-տեղանոց օդանավերով: 

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիների անվտանգության ապահովման մասին Թբիլիսիում գրանցված անկարգությունների պատճառով։ Հրամանագրի համաձայն, հուլիսի 8–ից արգելվում է ուղևորային չվերթերի իրականացումը դեպի Վրաստան։ Կառավարությանը հրամանագրի շրջանակում հանձնարարվել է ապահովել Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների և նրանց բեռի օպերատիվ վերադարձը։–0–