Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+34

Հայաստանն այս պահին չի պատրաստվում գործածված միջուկային վառելիքը Մեծամորի ատոմակայանից արտահանել երկրից դուրս․ ՀԱԷԿ–ի գլխավոր տնօրեն

26.03.2024, 12:12
Հայաստանը ներկայումս չի պատրաստվում գործածված միջուկային վառելիքը Մեծամորի ատոմակայանից արտահանել երկրից դուրս, ասաց ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը
Հայաստանն այս պահին չի պատրաստվում գործածված միջուկային վառելիքը Մեծամորի ատոմակայանից արտահանել երկրից դուրս․ ՀԱԷԿ–ի գլխավոր տնօրեն

ՍՈՉԻ, 26 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը ներկայումս չի պատրաստվում գործածված միջուկային վառելիքը Մեծամորի ատոմակայանից արտահանել երկրից դուրս, ասաց ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։ 

«Գործածված միջուկային վառելիքը դեռ կմնա Հայաստանի տարածքում, հանրապետությունից տեղափոխման որևէ ծրագրեր չկան», – ասաց նա հայ լրագրողներին «Ատոմէքսպո 2024» միջազգային ֆորումի շրջանակում, որն անցկացվում է մարտի 25–26–ը Սոչիում «Ռոսատոմ» կորպորացիայի կողմից։ 

2023 թվականի նոյեմբերին «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Մովսես Վարդանյանը հայտարարեց Հայաստանում օգտագործված միջուկային վառելիքի վերամշակման սեփական համալիր կառուցելու ծրագրերի մասին։ 

Խորհրդային տարիներին Մեծամորի ատոմակայանից օգտագործված վառելիքը Հայաստանից արտահանվում էր Ռուսաստան Ադրբեջանի տարածքով։–0–