Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 22, կիրակի
եղանակը
Երևանում
+9

Հայաստանն ու Ռուսաստանը 2 շաբաթով սահմանափակում են ուղևորափոխադրումները

16.03.2020, 15:26
Հայաստանն ու Ռուսաստանը 2 շաբաթով սահմանափակում են ուղևորափոխադրումներն` ապահովելով երկու երկրների քաղաքացիների վերադարձը
Հայաստանն ու Ռուսաստանը 2 շաբաթով սահմանափակում են ուղևորափոխադրումները

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը: 

Զրուցակիցները քննարկել են նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: 

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու շաբաթով սահմանափակել ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ ապահովելով երկու երկրների քաղաքացիների վերադարձը: Պահպանվելու է բեռնափոխադրումների անխափան գործընթացը», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–