Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 27, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Հայաստանում COVID-19–ի օրական դեպքերն աճում են. ԱՆ–ն թարմ տվյալներ է հրապարակել

04.07.2022, 14:13
Հայաստանում COVID-19–ի օրական դեպքերն աճում են. ԱՆ–ն թարմ տվյալներ է հրապարակել
Հայաստանում COVID-19–ի օրական դեպքերն աճում են. ԱՆ–ն թարմ տվյալներ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում հունիսի 27–ից հուլիսի 3–ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք, նախորդ շաբաթ գրանցվել էր 139 դեպք, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Գերատեսչության տվյալների համաձայն, շարունակում է բուժում ստանալ 290 պացիենտ։

Հաշվետու շաբաթվա ընթացքում կատարվել է 4992 ՊՇՌ թեստ։ ԱՆ–ի տվյալներով, այդ ժամանակահատվածում առողջացել է 62 մարդ, մահվան դեպքեր չեն գրանցվել։

Երկրում համավարակի ամբողջ ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 423 417 դեպք, որից 412 817 մարդ առողջացել է։ Կորոնավիրուսից մահացել է 8 626 մարդ։

Հանրապետության տարածքում կատարվել է ընդհանուր առմամբ 3 137 453 թեստ։–0–