Рейтинг@Mail.ru
USD
376.62
EUR
434.96
RUB
4.7679
GEL
139.9
2026 թ. ապրիլի 6, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+9

Հայաստանում COVID-19-ի թեստերի գինը կնվազի

23.10.2020, 18:37
Հայաստանում COVID-19-ի թեստերի գինը կնվազի
Հայաստանում COVID-19-ի թեստերի գինը կնվազի

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում COVID-19 –ի թեստերի արժեքը կնվազի, ուրբաթ ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը։

Սմբատյանի հաղորդմամբ, ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպել է COVID-19-ի ախտորոշման թեստավորում իրականացնող «Պրոմ-Տեստ» ՍՊԸ-ի «Արմենիկում» մասնաճյուղի, «Աստղիկ» բժշկական կենտրոնի, «Դավիդյանց լաբորատորիաների», «Էկոսենս» ՍՊԸ-ի, «Նորմեդ» բժշկական կենտրոնի, «Սիրմեդ» ՍՊԸ-ի, «Ա.Բ.Մեդ» ախտորոշիչ լաբորատորիայի, «Դիագեն Պլյուս Վիրաբուժություն» ՍՊԸ-ի և «Ցիտոլաբ» ՍՊԸ-ի լաբորատորիաների ղեկավար կազմի հետ: 

«Հանդիպման ընթացքում քննարկվել է թեստավորման նկատմամբ ներկա ժամանակահատվածում բնակչության շրջանում ձևավորված մեծ պահանջարկի և ծառայության մատուցման գնի հարցը: Ընկերությունները պատրաստակամություն են հայտնել նվազեցնել նշված ծառայության մատուցման գինը, ինչի արդյունքում այն կկազմի առավելագույնը 15.000 դրամ»,– նշել է Սմբատյանը:

Նրա խոսքով, տնային այցերի և անհատական կանչերի արժեքը, էքսպրես թեստերը (պատասխանի տրամադրում՝ 1 օրվա ընթացքում) և այլ լրացուցիչ ծառայություններ գնի մեջ ներառված չեն: 

Այս պահին կորոնավիրուսի թեստի արժեքը կազմում է 17,5 հազարից 20 հազար դրամ։–0–