Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+28

Հայաստանում ապրիլին ամենաշատ թանկացած պարենային ապրանքատեսակների թոփ 5-ը

06.05.2020, 16:45
Ապրիլին Հայաստանում պարենային ապրանքների գները մարտի համեմատ աճել են 1,8%-ով
Հայաստանում ապրիլին ամենաշատ թանկացած պարենային ապրանքատեսակների թոփ 5-ը

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանում պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2020 թ․-ի ապրիլին 2019 թ․-ի ապրիլի համեմատ նվազել են 0,3%-ով, 2020 թ․-ի մարտի համեմատ թանկացել են 1,8%-ով։ 

Ինչպես նշվում է Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի զեկույցում, դա հիմնականում պայմանավորված է որոշ պարենային ապրանքների գնաճով։

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է հինգ սննդամթերք, որոնց գները ամենաշատն են աճել 2020 թ․-ի ապրիլին՝ նույն տարվա մարտ ամսի համեմատ։ 

Ոսպ

2020 թ․-ի ապրիլին՝ նույն տարվա մարտ ամսի համեմատ Հայաստանում ոսպը թանկացել է 27,3%-ով։

Ձու

Նախորդ ամիս Հայաստանում գրանցվել է ձվի գնի 19,8% աճ։

Հնդկաձավար

Նշված ժամանակահատվածում հնդկաձավարի գինն աճել է 19,3%-ով։

Հացահատիկային ապրանքներ

«Հացահատիկային» խմբի ապրանքների գները 2020 թ․-ի ապրիլին՝ նույն տարվա մարտ ամսի համեմատ աճել են 13,5%-ով։

Շաքարավազ

Ապրիլին Հայաստանում գրանցվել է նաև շաքարավազի գնաճ։ Այն կազմում է 9%։

Ընդհանուր առմամբ՝ սպառողական գները Հայաստանում 2020 թ․-ի ապրիլին՝ 2019 թ․-ի ապրիլի համեմատ, նվազել են 0,9%-ով, ամսվա ընթացքում նույնպես 0,9%-ով