Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայաստանում կորոնավիրուսի պատճառով լոքդաունի վերադառնալու անհրաժեշտություն չկա. փոխվարչապետ

02.11.2020, 13:07
Նոյեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 93448 դեպք, որոնցից 56466-ն` առողջացած, 1391-ը` մահվան ելքով
Հայաստանում կորոնավիրուսի պատճառով լոքդաունի վերադառնալու անհրաժեշտություն չկա. փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում կորոնավիրուսի պատճառով լոքդաունի վերադառնալու անհրաժեշտություն չկա, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ 

Նոյեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 93448 դեպք, որոնցից 56466-ն` առողջացած, 1391-ը` մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 35215 պացիենտ: 

«Չեմ կարծում, որ այսօր մեզ մոտ այնպիսի իրավիճակ է, որ հարկավոր է վերադառնալ լոքդաունի։ Եթե ամփոփենք նախորդ փորձը, այդ թվում` ոչ միայն Հայաստանում, այլև հարևան Վրաստանում և եվրոպական երկրներում, ապա այս պահին նման օրակարգ չկա», – ասաց Գրիգորյանը։

Նա նաև կոչ արեց բոլորին պահպանել կանխարգելիչ միջոցառումներն` ընդգծելով, որ դա ամենաարդյունավետ միջոցն է ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։–0–