Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանում դեռ «օմիկրոն» նոր շտամը հայտնաբերված չէ. Ավանեսյան

23.12.2021, 13:37
ՀՀ առողջապահության նախարարը հայտնել է, որ  Հայաստանում իրականացված սեկվենավորման արդյունքում դեռ «օմիկրոն» նոր շտամը հայտնաբերված չէ
Հայաստանում դեռ «օմիկրոն» նոր շտամը հայտնաբերված չէ. Ավանեսյան
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում իրականացված սեկվենավորման արդյունքում դեռ «օմիկրոն» նոր շտամը հայտնաբերված չէ: Այս մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Հայաստան ժամանած քաղաքացիների դրական դեպքերից արվում է սեկվենավորում, եթե լինի նոր շտամի հայտնաբերման դեպք, անպայման դա կհանրայնացվի, բայց կուտակվող տվյալները ցույց են տալիս, որ այնուամենայնիվ պատվաստումները նաև բարձր շեմ են ապահովում այս շտամի նկատմամբ, ինչը շատ կարևոր է», - ասաց նախարարը:

Ավանեսյանը ներկայացրեց նաև պատվաստումների վերջին ցուցանիշները:

«Ընդհանուր իրականացրել ենք 1 591809 պատվաստում, 920650 քաղաքացի ստացել է առաջին դեղաչափը, երկրորդ դեղաչափ ստացել է 670710 քաղաքացի», - ասաց Ավանեսյանը:

Նա ավելացրեց, որ քաղաքացիները ևս ստանում են երրորդ՝ խթանիչ դեղաչափը:

«Մոտ 500 քաղաքացի ունենք, որ ստացել է երրորդ դեղաչափը», - ասաց նախարարը:-0-