Հայաստանում ձերբակալվել է Security Dream–ի գործով երրորդ դերակատարը

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./ԱՌԿԱ/. Իրավապահները չորեքշաբթի ձերբակալել են «Security Dream» ՍՊԸ–ի գլխավոր հաշվապահ Արմեն Խանամիրյանին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը։
Նախօրեին ձերբակալվել էին «Security Dream» ՍՊԸ–ի սեփականատերերից մեկն` Ալիկ Զաքարյանն և Еllips GA ընկերության հաշվապահ Սահականույշ Սահակյանը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել է ՀՀ ՔՕ 178–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետի (Խարդախությունը) և 325–րդ հոդվածի 2–րդ մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով:
«Ձերբակալված երեք անձինք անցնում են խարդախության փաստի առթիվ հարուցված քրեական գործով։ Քննությունը նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան», – նշեց Հարությունյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել , որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ «Security dream» ՍՊԸ–ի տնօրինությունը չարաշահումներ է թույլ տվել։ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2011, 2013 և 2017 թթ.–ին Ճանապարհային ոստիկանության և «Security dream»–ի միջև պետության կարիքների համար երթևեկության նկատմամբ վերահսկողության համակարգեր գնելու և ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր են կնքվել։
Ըստ «Security dream»–ի ներկայացրած հաշվետվությունների, նախնական տվյալներով պարզվել է նաև, որ ստեղծված համակարգերի սպասարկում իրականացնելու համար «Security dream»–ը պայմանագիր է կնքել «Ellips GA» ՍՊԸ–ի հետ դրամական միջոցներ հափշտակելու դիտավորությամբ։ Մասնավորապես, նախորդ տարի կնքված պայմանագրով 2017 թ.–ի փետրվարից 2018 թ.–ի հունիս կազմվել են փաստացի չմատուցված ծառայությունների վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր, որոնց հիման վրա կազմված կեղծ հաշվետվությունները ներկայացվել են ՃՈ։ Արդյունքում, «Security dream» և «Ellips GA» ընկերությունների տնօրինությունը հափշտակել է շուրջ 1․015․869․600 դրամ։
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները (6–րդ բաժին) 2018թ.–ի հունիսի 20–ին հատուկ օպերացիա էին իրականացրել «Security Dream» ՍՊԸ–ի գրասենյակում։
2019թ.–ի մարտին հաստատվել է, որ «Security Dream» ՍՊԸ–ի սեփականատերերը յուրացրել են 43 մլն դրամ (մոտ 81 հազար դոլար) ՃՈ–ի կողմից ամսական տրամադրվող 70 մլն դրամից (մոտ 143 հազար դոլար)։
«Security Dream» ընկերությունը տեղադրում և սպասարկում է ՀՀ–ում ավտոմեքենաների երթևեկությունը կարգավորող արագաչափեր և տեսախցիկներ։–0–