Рейтинг@Mail.ru
USD
376.92
EUR
444.01
RUB
4.9181
GEL
140.9
2026 թ. փետրվարի 25, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

Հայաստանում ջերմաստիճանը կնվազի, Երևանում սպասվում է մինչև -4 աստիճան

15.11.2019, 10:54
Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի, Երևանում սպասվում է մինչև -4 աստիճան

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Այսպես, հանրապետության տարածքում նոյեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-17-ի հատկապես ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:

Մայրաքաղաք Երևանում նոյեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +12...+14 աստիճան, գիշերը` 0...+2, վաղը` նոյեմբերի 16–ին, ցերեկային ժամերին կանխատեսվում է +10...+12, գիշերը`-1...-3։ Նոյեմբերի 17–ին ջերմաստիճանը կնվազի` ցերեկային ժամերին կազմելով +8...+10, նոյեմբերի 18–ի գիշերը կանխատեսվում է -2...-4։–0–