Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

Հայաստանում կառուցապատողներն ամենաշատ խախտումները թույլ են տալիս դպրոցների կառուցման ժամանակ․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

14.01.2025, 10:55
Խախտումների պատճառով կասեցվել է 12 լիցենզիա, մի շարք կազմակերպություններ տուգանվել են
Հայաստանում կառուցապատողներն ամենաշատ խախտումները թույլ են տալիս դպրոցների կառուցման ժամանակ․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում կառուցապատողներն ամենաշատ խախտումները թույլ են տալիս դպրոցների կառուցման ժամանակ, երկուշաբթի ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։ 

«Խախտումների պատճառով կասեցվել է 12 լիցենզիա, մի շարք կազմակերպություններ տուգանվել են։ Որոշ կառուցապատողներ ներառվել են, այսպես կոչված, «սև ցուցակում»», – ասաց Վարդանյանը մամուլի ասուլիսի ժամանակ՝ ամփոփելով 2024 թվականի արդյունքները։ 

Նա նշեց, որ խախտումներ թույլ տված շինարարներն իրենց միջոցներով ապամոնտաժել են խախտումներով կառուցված շինությունները։