Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

Հայաստանում կսկսվի կորոնավիրուսի թեստերի արտադրություն

16.04.2020, 19:30
Հայաստանում կսկսվի կորոնավիրուսի թեստերի արտադրություն
Հայաստանում կսկսվի կորոնավիրուսի թեստերի արտադրություն
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանը ներմուծել է 100 հազար ռեագենտ՝ նոր տեսակի կորոնավիրուսի թեստերի համար, կառավարության նիստի ժամանակ հայտնել է ՀՀ փոխվարչապետ, Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը:

Նա նշել է, որ նախօրեին Չինաստանից ինքնաթիռ էր ժամանել, որն առաքել է էր անհրաժեշտ ռեագենտները՝ հավելելով, որ թռիչքը կազմակերպվել է Պաշտպանության նախարարության և Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:

«Երեկ մենք Չինաստանից ներմուծեցինք 100 հազ․ ռեագենտ թեստերի համար, որոնք կհանձնվեն Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտ: Կսկսվի թեստերի արտադրություն, որոնք կօգտագործվեն ներքին շուկայում», - ասաց Ավինյանը:

 Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը կառավարության որոշմամբ երկարաձգվել է (նախկինում գործում էր մարտի 16-ից ապրիլի 14-ը) 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Ապրիլի 16-ի դրությամբ՝ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 1159 հաստատված դեպք։ Բուժվել է 358 մարդ, 18 մարդ, ցավոք, մահացել է։–0–