Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում մոտ օրերին սպասվում են տեղումներ

05.02.2020, 10:37
Հայաստանում մոտակա մի քանի օրերին ձյուն  կտեղա
Հայաստանում մոտ օրերին սպասվում են տեղումներ

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայպետհիդրոմետը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Փետրվարի 7-ի ցերեկը, 8-9-ը շրջանների զգալի մասում, 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով, փետրվարի 7-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում փետրվարի 9-ի գիշերը սպասվում է -8…-13 աստիճան ցուրտ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ արագությամբ:

Երևանում Փետրվարի 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում են տեղումներ, այսօր հնարավոր են տեղումներ։ Փետրվարի 7-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայյրաքաղաքում այսօր ցցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը՝ +5…+7, գիշերը սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը -1…-3: --0--