Հայաստանում ներկայացվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, ըստ Փաշինյանի` այն պրոֆեսիոնալ բանակի անցման քայլերից մեկն է

Հայաստանում ներկայացվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, ըստ Փաշինյանի` այն պրոֆեսիոնալ բանակի անցման քայլերից մեկն է

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում ներկայացվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։

Ինչպես այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով հինգ տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս՝ նրանց համար սահմանելով պատվովճար ստանալու իրավունք։

«Ի դեպ, պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել 5 միլիոն դրամ, որը տնօրինելու է իր հայեցողությամբ։ Պայմանագիր կնքած զինծառայողները ևս ենթակա են լինելու ատեստավորման օրենքով սահմանված կարգով և դրական արդյունքների դեպքում նրանց հաշվարկվելու է իրենց պաշտոնի, խմբի համար նախատեսված հավելավճար»,- նշեց Պապիկյանը։

Նա նաև ասաց, որ պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում, պայմանագրային զինծառայության ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր զինծառայության ժամկետում և զինծառայողը ուղարկվելու է շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած մասը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ այս նախագիծը բանակում բարեփոխումների փաթեթի մի մասն է, այն պրոֆեսիոնալ բանակի անցման քայլերից մեկն է։

«Ժամկետային զինծառայության անցած զինվորները 6 ամիս ծառայություն անցնելուց հետո կարող են անցնել պայմանագրային զինծառայության՝ ծառայեն, աշխատավարձ ստանան, այն պայմանով, որ իրենք արդեն պայմանագրային զինծառայող կդառնան և իրենց պայմանագրի ժամկետը կսահմանվի 5 տարի։ Նրանք էլի կանցնեն ատեստավորում ներկայումս գործարկվող կանոնով։ Այսինքն՝ մինչև ատեստավորումը կծառայեն հին աշխատավարձի դրույքներով, իսկ ատեստավորումից հետո կրկնապատկված դրույքներով»,- ասաց Փաշինյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:00 27.10.2022




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×