Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

Հայաստանում ստեղծվել է Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջգերատեսչական հանձնաժողով

30.01.2020, 19:45
Հայաստանում ստեղծվել է Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողով
Հայաստանում ստեղծվել է Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջգերատեսչական հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ստեղծվել է Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողով: Այս մասին ՀՀ Կառավարության պաշտոնական e-gov.am կայքում տեղադրվել է ՀՀ վարչապետի ստորագրած համապատասխան որոշումը:

 «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով` ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն առկա իրավիճակի և իրականացվող աշխատանքների վերաբերյալ»,- գրված է որոշման մեջ:

Վիրուսով վարակվածների թիվը Չինաստանում հասել է 7711-ի, իսկ մահացածներինը՝ 170-ի:-0-