Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ջերմաստիճանը կտրուկ կնվազի

09.03.2022, 12:19
Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ջերմաստիճանը կտրուկ կնվազի
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի ազգային կենտրոնը հայտնում է, որ Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում։

Մարտի 9-ին` կեսօրից հետո, մարտի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Արարատի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Մայրաքաղաք Երևանում մարտի 9-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 10-ին հնարավոր է ամպրոպ։ Մարտի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Yerevan

Հանրապետության տարածքում մարտի 9-12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք։ Մարտի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, մարտի 9-12-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ:

Armenia

Օդի ջերմաստիճանը մարտի 9-ին՝ Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 5-7 աստիճանով։–0–