Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 21, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայկ Մհրյանն ազատվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից

06.08.2020, 14:54
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Հայկ Մհրյանն ազատվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից
Հայկ Մհրյանն ազատվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Հայկ Մհրյանն ազատվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Հայկ ՄՀՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից», – նշվում է հրամանագրում:

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի է դարձել, որ աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետերը՝ Հայկ Մհրյանն ու Տիգրան Եսայանը:–0–