Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-4

Հայտնի է այս տարի Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը նշելու օրը

12.07.2020, 17:35
Հայտնի է, թե երբ է նշվելու Վարդավառն այս տարի
Հայտնի է այս տարի Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը նշելու օրը

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի․ /ԱՌԿԱ/․ Այսօրվանից սկսվել է Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին նախորդող շաբաթապահքը։ Հայ Եկեղեցում այն կոչվում է Վարդավառի պահք: Պահքի վերջին շաբաթ օրը նավակատիք է: Այս մասին հայտնում է Qahana.am-ը։

Այս տարի Վարդավառը կնշվի հաջորդ կիրակի՝ հուլիսի 19-ին։

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:

Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:-0-