Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Հայտնի ռեստորատոր Դավիթ Երեմյանը ՄՀՀ–ում ռեստորան կբացի. կներդրվի 750 հազար դոլար

12.09.2019, 13:56
Ընկերությունը պարտավորվում է կատարել 356 մլն. դրամի ներդրումներ, իսկ մեկ տարվա ընթացքում ստեղծել առնվազն 40 աշխատատեղ։
Հայտնի ռեստորատոր Դավիթ Երեմյանը ՄՀՀ–ում ռեստորան կբացի. կներդրվի 750 հազար դոլար

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կհիմնվի ռեստորանային համալիր։ Նման որոշում ընվունդվեց կառավարության այսօրվա նիստում:

Ինչպես նշվում է կառավարության որոշման մեջ, Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող մարզահամալիրի մարզամշակութային կենտրոնի 1-ին հարկից 246.6 քառ.մետր և 9-րդ հարկից 529.4 քառ.մետր մակերեսով տարածքը 10 տարի ժամկետով վարձակալության է հանձնվում «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ–ին նոր ռեստորանային համալիր հիմնելու նպատակով:

Վարձակալության տրամադրվող տարածքի ամսական վարձավճարը կազմում է 3 մլն ՀՀ դրամ, որի 20% ուղղվում է Կազմակերպության բյուջե, իսկ մնացած 80% ՀՀ պետական բյուջե,

Ընկերությունը պարտավորվում է սույն որոշման համաձայն կնքված վարձակալության պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում կատարել 356 մլն. ՀՀ դրամի անբաժանելի և բաժանելի ներդրումներ, իսկ մեկ տարվա ընթացքում ստեղծել առնվազն 40 աշխատատեղ՝ համաձայն իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրի:

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը, հանդիսանալով Հայաստանի ռեստորանային ինդուստրիայի առաջատարներից, ընդգրկում է «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը, «Երևանի շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը, «Լավաշ», «Շերեփ», «Պանդոկ Երևան Գետափին», «Սմոքինգ Շեֆ» ռեստորանները:

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության յուրաքանչյուր բիզնես նախաձեռնություն միտված է հանդես գալու խոհարարական ստեղծագործական նորարարությամբ ու նոր ասելիքով: Նպատակ ունենալով ընդլայնել իր ցանցը՝ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը պլանավորում է հիմնել նոր ռեստորանային նախագիծ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության վարձակալվող տարածքում՝ նոր կոնցեպտուալ ոճով և մոտեցումներով, որը նոր հնարավորություն է զբոսաշրջիկներին և տեղական հյուրերին համտեսելու յուրահատուկ խոհանոցի համեղ ուտեստները և վայելելու Երևանի զբոսաշրջային հարմարավետությունն ու գրավչությունը:–0–