Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+5

Հազվադեպ ախտորոշում և լյարդի հաջող փոխպատվաստում Հայաստանում. 1–ամյա Միքայելն հաջողությամբ վիրահատվել է (ՎԻԴԵՈ)

13.05.2020, 15:25
Հազվադեպ ախտորոշում և լյարդի հաջող փոխպատվաստում Հայաստանում. 1–ամյա Միքայելն հաջողությամբ վիրահատվել է. ՎԻԴԵՈ
Հազվադեպ ախտորոշում և լյարդի հաջող փոխպատվաստում Հայաստանում. 1–ամյա Միքայելն հաջողությամբ վիրահատվել է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./ԱՌԿԱ/. Մեկ տարեկան Միքայելը «Արաբկիր» բժշկական համալիրի վերջին 4 ամիսների անհանգստությունը, պատասխանատվությունը, ուրախությունն ու հպարտությունն է դարձել. երկու ամիս առաջ նա լյարդի փոխպատվաստման է ենթարկվել և հիմա արդեն պատրաստվում է տուն գնալ: 

Երեխայի մոտ հայտնաբերված խնդիրը`  նեոնատալ սկլերոզացնող խոլանգիտ, հազվադեպ է ախտորոշվում ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանում եղել է առաջին անգամ, հաղորդում է «Արաբկիր» ԲԿ–ի մամուլի ծառայությունը: 

Բժշկական բարդագույն այս գործողությունները` նախավիրահատական, վիրահատական և հետվիրահատական փուլերով, հնարավոր է դարձել «Արաբկիրի» և արտասահմանցի գործընկերների  սերտ համագործակցությամբ: Հայ վիրաբույժները վիրահատությունն իրականացրել են Մինսկից ժամանած թիմի հետ, մարտի 13-ին: Երեխայի համար որպես լյարդի դոնոր հանդես է եկել մայրը:

«Արաբկիր» ԲՀ գիտական ղեկավար Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնում բժշկական թիմին, գործընկերներին և Միքայելի մայրիկին ու ողջ ընտանիքին` համբերատարության, վստահության և բժիշկների նկատմամբ ունեցած անսահման հավատի համար:

«Մայրիկը փոքրիկին տվեց իր լյարդի մի մասը, իսկ բժիշկները` իրենց մասնագիտական ուժն ու նվիրումը` պարգևելով նրան երկրորդ կյանք` բառի բուն իմաստով», – ասում է պրոֆեսորը:–0–