Հիդրոմետը զգուշացնում է: խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից զգալի բարձր
10.08.2023,
10:35
Երևանում այսօր կանխատեսվում է +40...+42

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է, որ օգոստոսի 10-14-ին, ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։
Օգոստոսի 10-14-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Մայրաքաղաք Երևանում օգոստոսի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-10-ին, 12-13-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-14մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում օգոստոսի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-3 մ/վրկ, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Ինչպես հայտնում են կենտրոնից, պայմանավորված սպասվող բարձր ջերմային ֆոնով՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը օգոստոսի 10-14-ը սպասվում է նորմայից զգալի բարձր։
Խորհուրդ է տրվում ցերեկը՝ ժամը 11։00-17։00 ընկած ժամանակահատվածում, խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։-0-