Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+15

Հրատապ. բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին

04.02.2020, 15:31
Հրատապ. բերման է ենթարկվել Ռուբեն Հայրապետյանը
Հրատապ. բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/ Քիչ առաջ ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը իր Facebook-յան էջում գրառում է կատարել, ըստ որի` Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողները բերման են ենթարկել Հայրապետյանին: 

«Գնում եմ այնտեղ՝ Նալբանդյան 130»,- գրել է նա:



Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում պատրաստվում են նյութեր, որոնք վերաբերում են ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին։ Մամուլի հրապարակումների համաձայն, Ռուբեն Հայրապետյանը «Զարգացման հայկական բանկի» և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ–ի փաստացի սեփականատերն է։ 2012–2018թթ.–ին, զբաղեցնելով ՀՖՖ նախագահի պաշտոնը, Հայրապետյանը ՀՀ մի քանի քաղաքներում կազմակերպել է ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում չի կատարել և մասնակի է կատարել պայմանագրերով նախատեսված պարտավորությունները և յուրացրել առանձնապես խոշոր չափերի գումարներ։–0–