Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Հուլիսի 1–ից կենսաթոշակները Երևանում, Գյումրիում և Վանաձորում կվճարվեն անկանխիկ եղանակով

10.06.2021, 12:39
Հայաստանում Երևանում, Գյումրիում և Վանաձորում կենսաթոշակները հուլիսի 1-ից կվճարվեն անկանխիկ եղանակով
Հուլիսի 1–ից կենսաթոշակները Երևանում, Գյումրիում և Վանաձորում կվճարվեն անկանխիկ եղանակով

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում Երևանում, Գյումրիում և Վանաձորում կենսաթոշակները հուլիսի 1-ից կվճարվեն անկանխիկ եղանակով:

Կառավարության համապատասխան որոշումը հավանություն արժանացավ գործադիրի հունիսի 10-ի նիստում, հաղորդում է «Արմենպրեսը»:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:

Նախագծի ընդունումը նպատակ ունի ապահովել «Պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 18-ի օրենքի կիրարկումը:

«Նշված օրենսդրության փոփոխություններով սահմանվել են, որ կենսաթոշակը 2021-ի հուլիսի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բանկի կամ ազգային օպերատորի միջոցով՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Օրենքով նախատեսված դեպքեր են, երբ կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ է կամ լրացել է նրա 75 տարին կամ երբ կենսաթոշակը վճարվում է լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին», – ասել է Ստեփանյանն ու հավելել, որ խոսքը գնում է 56 հազար 433 քաղաքացու մասին, որոնք բացառությունների շարքում չեն:

Ծրագիրն ինքնաշխատ եղանակով է ընտրելու վճարող կազմակերպությունը, եթե քաղաքացին մինչև հուլիս չկատարի ընտրություն:–0–