Ժամանակավորապես կփակվի դեպի միջպետական ճանապարհ տանող առանցքային կամրջի մի հատվածը (ՍԽԵՄԱ)
09.08.2022,
12:37
Կամրջի նորոգման տևողությունը 1 ամիս է. ՍԽԵՄԱ
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./ԱՌԿԱ/. Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փ. կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 10-ից ժամանակավորապես կփակվի Թբիլիսյան խճուղուց դեպի Մ4 միջպետական ճանապարհի՝ վերը նշված կամրջի հատվածը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:
Որպես այլընտրանք առաջարկվում է Թբիլիսյան խճուղուց (նախկին Ռայկոմի ուղղությունից) հասնել մինչև «Գազպրոմ Արմենիայի» վարչական շենք, այնուհետ աջ շրջադարձով մտնել Աճառյան փողոց, հասնել մինչև Առինջի կամարին հարակից լուսացույց, կատարել շրջադարձ և նորից միանալ Մ-4 միջպետական ճանապարհին:
«Կամրջի նորոգման տևողությունը 1 ամիս է: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը», – հայտնում են քաղաքապետարանից:–0–