Ժամանակավորապես կսահմանափակվի Երևանի Մյասնիկյան պողոտայի երթևեկը
20.10.2023,
10:40
Ավանից դեպի Կենտրոն վարչական շրջան երթևեկող տրանսպորտային միջոցների համար «կանչովի հետիոտնային» լուսացույցից մոտ 100 մ. վերև փակ է լինելու առաջին երթևեկելի գոտին
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22:00-ից, Մյասնիկյան պողոտայում խողովակաշարի փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ Ավանից դեպի Կենտրոն վարչական շրջան երթևեկող տրանսպորտային միջոցների համար, «կանչովի հետիոտնային» լուսացույցից մոտ 100 մ. վերև փակ է լինելու առաջին երթևեկելի գոտին, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:
«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–
«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–