Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+4

Ճանապարհային ոստիկանությունն այսուհետ կիրականացնի ծածուկ ծառայություն (ՎԻԴԵՈ)

12.05.2020, 19:37
Ճանապարհային ոստիկանությունն այսուհետ կիրականացնի ծածուկ ծառայություն. ՎԻԴԵՈ
Ճանապարհային ոստիկանությունն այսուհետ կիրականացնի ծածուկ ծառայություն (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./ԱՌԿԱ/. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհային երթևեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելու աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը այսուհետ կիրականացնի ծածուկ ծառայություն, հաղորդում է Ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ծածուկ ծառայությունը կարգավորվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ։

Այն իրենից ենթադրում է՝ ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող ճանապարհապարեկային ծառայություն` գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմոբիլներով։

«Այս մեքենաներով ծառայություն կիրականացնեն ճանապարհային ոստիկանները, որոնք կհայտնաբերեն ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած վարորդին և, համաձայն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի, բարձրախոսով կպահանջեն կանգնեցնել տրանսպորտային միջոցը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Մեքենաները կահավորված են տեխնիկական բոլոր միջոցներով` ցանկացած տիպի խախտում հայտնաբերելու և արձանագրելու համար։

ՃՈ–ից կոչ են անում վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։–0–