Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

ԿԳՄՍՆ–ն սահմանել է ամառային դպրոցական արձակուրդների ժամկետները

09.04.2021, 23:15
Սահմանվել են հանրակրթական ուսումնական հաստատություններում 2020-2021 ուստարվա ավարտի ժամկետները
ԿԳՄՍՆ–ն սահմանել է ամառային դպրոցական արձակուրդների ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./ԱՌԿԱ/. ԿԳՄՍՆ–ն սահմանել է հանրակրթական ուսումնական հաստատություններում 2020-2021 ուստարվա ավարտի ժամկետները։

Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ–ի մամուլի ծառայությունից, ուսումնական պարապմունքները հաստատությունում ավարտվում են 2021 թ.՝

5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝

հունիսի 4-ին՝ 1-ին և 12-րդ դասարանների համար,
հունիսի 11-ին՝ 2-րդ դասարանների համար,
հունիսի 18-ին՝ 3-11-րդ դասարանների համար,

6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝

հունիսի 5-ին՝ 1-ին և 12-րդ դասարանների համար,
հունիսի 12-ին՝ 2-րդ դասարանների համար,
հունիսի 19-ին՝ 3-11-րդ դասարանների համար՝ ապահովելով առնվազն՝

30 ուսումնական շաբաթ՝ 1-ին,
32 ուսումնական շաբաթ՝ 2-րդ,

34 ուսումնական շաբաթ՝ 3-12-րդ դասարանների համար։

Պետական ուսումնական հաստատություններում շաբաթվա 5-օրյա կամ 6-օրյա տևողությունը սահմանում է ուսումնական հաստատությունը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում՝ հիմնադիրը:–0–