Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

ԿԽՄԿ. Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել փոխանցել 100 հայ զինծառայաողի մարմին

15.09.2022, 13:32
Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններից հաղորդագրություն է ստացել այն մասին, որ նրանք պատրաստ են հայկական կողմին փոխանցել 100 զոհված զինծառայողների մարմինները
ԿԽՄԿ. Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել փոխանցել 100 հայ զինծառայաողի մարմին
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններից հաղորդագրություն է ստացել այն մասին, որ նրանք պատրաստ են հայկական կողմին փոխանցել 100 զոհված զինծառայողների մարմինները։ Այս մասին հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուն։

«Այո, մենք երեկ ստացել ենք նմանատիպ տեղեկատվություն նրանց մտադրության մասին։ Այլ մանրամասներ չենք կարող տրամադրել, քանի որ գտնվում ենք կոնֆիդենցիալ երկխոսության մեջ իշխանությունների հետ», – ասաց նա։

Ամատունին ասաց, որ Բաքվում կա ԿԽՄԿ–ի գրասենյակ, որը կապի մեջ է տեղական իշխանությունների հետ։ Հայաստանի գրասենյակը ևս մշտական կապի մեջ է Հայաստանի իշխանությունների հետ։

«Մենք առաջարկել ենք մեր միջնորդությունը այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են մեր միջնորդության դերին, որը ներառում է գերեվարված անձանց, նրանց տեսակցության հարցերին, զոհված զինծառայողների մարմինների փոխանցման հարցին։ Մենք պատրաստակամ ենք, միակ և կարևոր հարցն այստեղ այն է, որպեսզի կողմերը գան համաձայնության մեր միջնորդության հարցում», – ասաց նա։–0–