ԿԽՄԿ-ն ահազանգում է. չի կարող մարդասիրական օգնություն հասցնել ԼՂ–ին Լաչինի միջանցքով կամ Աղդամով
25.07.2023,
15:58
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին հասնել «մարդասիրական կոնսենսուսի»՝ տառապանքը թեթևացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./ԱՌԿԱ/. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին հասնել «մարդասիրական կոնսենսուսի»՝ տառապանքը թեթևացնելու համար։
«Չնայած համառ ջանքերին, ԿԽՄԿ-ն ներկայումս ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով, այդ թվում` Աղդամով: Կազմակերպությունը կոչ է անում պատասխանատուներին թույլ տալ ԿԽՄԿ-ին վերսկսել իր հիմնական մարդասիրական գործողությունները տարածքում»,- ասվում է կազմակերպության կայքում:
Փաստաթղթում նշվում է, որ տասնյակ հազարավոր մարդիկ ապավինում են այդ ուղիներով իրենց հասնող մարդասիրական օգնությանը։
«Քաղաքացիական բնակչությունը ներկայումս բախվում է կենսական կարևորություն ունեցող դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության պարագաների պակասի հետ, ինչպիսիք են հիգիենայի պարագաները և մանկական կաթնախառնուրդները: Միրգը, բանջարեղենը և հացը գնալով դառնում են ավելի դեֆիցիտ և թանկ, մինչդեռ որոշ այլ սննդամթերքը, ինչպիսիք են կաթնամթերքը, արևածաղկի ձեթը, հացահատիկը, ձուկը և հավը, հասանելի չեն: ԿԽՄԿ-ին վերջին անգամ թույլատրվել է այդ շրջան բժշկական պարագաներ և սննդամթերք տեղափոխել մի քանի շաբաթ առաջ», – նշվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ԿԽՄԿ-ի մարդասիրական օգնություններով շարասյունները փրկօղակ են տարածքի բնակչության համար, և քանի որ դրանք արգելափակված են, կազմակերպությունը մտահոգված է հումանիտար իրավիճակի հետագա վատթարացմամբ։
«Մենք ամենից շատ մտահոգված ենք նրանց համար, ովքեր չեն կարողանում օգնել իրենց: Հիվանդները և քրոնիկ հիվանդություններ ունեցողները, ինչպես նաև տարեցները, հաշմանդամները և երեխաները գտնվում են հատուկ ռիսկի տակ: Այստեղ գործելու համար մեզ անհրաժեշտ է, որ կողմերը հասնեն մարդասիրական կոնսենսուսի: Սա կյանքեր փրկող աշխատանք է, և այն պետք է շարունակվի», - ասել է ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Արիան Բաուերը:
ԿԽՄԿ-ից նշել են, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Լաչինի միջանցքով կարողացել են տարհանել 24 հիվանդների՝ ապահովելով նրանց անհրաժեշտ բուժումը։ Ընդհանուր առմամբ, 2022 թվականի դեկտեմբերից կազմակերպությունը տարհանել է շտապ բժշկական օգնության կարիք ունեցող ավելի քան 600 մարդու։–0–