Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+23

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեություն (ՖՈՏՈ)

10.04.2023, 15:08
Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ. ՖՈՏՈ
Կասեցվել է հացի արտադրամասի գործունեություն (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Լենո Հարությունյանին պատկանող հացի (լավաշի) արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ (Սյունիքի մարզ, գ. Շինուհայր), հաղորդում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

Մասնավորապես՝

  • արտադրական շինության նախագծումը, դրա կառուցվածքը, դասավորվածությունը չեն բացառել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների ներթափանցումը, կեղտի կուտակումը և բորբոսի առաջացումը,
  • հատակի և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
  • արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրում, լվացում, ախտահանում չի իրականացվել,
  • սննդամթերքի պատրաստման ընթացքում օգտագործվող պարենային հումքը և բաղադրիչները չեն պահվել թույլատրելի պայմաններում,
  • սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, սակայն արտադրական տարածքում պահվել է անձնական և արտադրական հագուստ, չեն եղել լվացարաններ,
  • անձնակազմը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննությունների: 

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:–0–