Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում ձերբակալված 4 անձանցից 3–ը պաշտոնատար են․ Հակակոռուպցիոն կոմիտե
12.11.2024,
13:56
Ձերբակալություններն իրականացվել են իրենց Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Այսօր Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկման բաժնում իրավապահների կողմից իրականացված գործողությունների արդյունքում կան ձերբակալվածներ։
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը, ձերբակալություններն իրականացվել են իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում։
«Ձերբակալված չորս անձանցից 3-ը պաշտոնատար անձինք են։ Այլ տեղեկատվություն այս պահին չենք կարող տրամադրել` նախաքննության շահերից ելնելով», – նշեց Օհանջանյանը։