Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Կրճատվում են COVID-19-ը սպասարկող բժշկական կենտրոնները

31.08.2020, 15:57
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի բժշկական կենտրոնը վերադառնում են բնականոն աշխատանքին, փակվում է նաև կորոնավիրուս ունեցող քաղաքացիներին սպասարկող Մարտունու բժշկական կենտրոնի բաժանմունքը
Կրճատվում են COVID-19-ը սպասարկող բժշկական կենտրոնները

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի./ԱՌԿԱ/. Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի բժշկական կենտրոնն այսուհետ վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին, փակվում է նաև կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիներին սպասարկող Մարտունու բժշկական կենտրոնի բաժանմունքը: Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին երկրում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության փոքր-ինչ կայուն վիճակ, և անհրաժեշտություն չկա հիվանդանոցների նման ծավալում ունենալը:

«Ընդհանուր առմամբ 67 պացիենտ երեք հաստատությունից տեղափոխվում է Երևան, որտեղ էլ կշարունակեն իրենց անհրաժեշտ բժշկական օգնությունը: Բուժման ավարտից հետո վերջիններիս տեղափոխումն իրականացնելու է առողջապահության նախարարությունը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ԱՆ–ից նաև հայտնում են, որ Մարտունու բժշկական կենտրոնի և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի մի հատվածն անհրաժեշտության դեպքում կծառայեն որպես տրիաժ կենտրոն (ընդունման, ախտորոշման և տեղափոխման):

Այս պահին մարզային բժշկական կենտրոններից բաժանմունք ունի միայն Կապանի բժշկական կենտրոնը:

Օգոստոսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43781 դեպք, որոնցից 37722-ն` առողջացած, 879-ը` մահվան ելքով։–0–