Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Լրատվամիջոցները մանրամասներ են հայտնում օտարերկրացիների կողմից հայաստանցի փոքրիկների որդեգրման աղմկահարույց գործից

21.11.2019, 12:19
«Հայկական ժամանակ» օրաթերթը հրապարակում է հայաստանցի երեխաների ապօրինի որդեգրման նոր մանրամասներ։
Լրատվամիջոցները մանրամասներ են հայտնում օտարերկրացիների կողմից հայաստանցի փոքրիկների որդեգրման աղմկահարույց գործից

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./ԱՌԿԱ/. «Հայկական ժամանակ» օրաթերթը հրապարակում է հայաստանցի երեխաների ապօրինի որդեգրման նոր մանրամասներ։

Հրատարակության տվյալներով, 2009թ.–ին ՀՀ–ի մանկատներից օտարերկրացիները երեխաների ապօրինի որդեգրում իրականացրել են տարբեր երկրներից, նաև` ԱՄՆ–ից։ Ըստ այդմ` ոստիկանության բացահայտած դրվագներն առնչվում են տարբեր տարիքի երեխաների հետ։

Նշվում է, որ ապօրինի որդեգրման վերաբերյալ ԱԱԾ–ի բացահայտումը նոր զարգացում ստացավ ոստիկանության տարածած հաղորդագրությամբ։ 6–րդ վարչությունը պարզել է, որ դեռևս 2009թ.–ին մանկատներից մեկում երեխայի որդեգրումը կազմակերպելու նպատակով որոշ պաշտոնյաներ օգտագործել են ծնողի կեղծ համաձայնագիր։ Ներկայացվել են ապօրինի որդեգրման մի շարք այլ դեպքերի դրվագներ ևս։ Ոստիկանությունում հարուցված քրեական գործի շրջանակում, թերթի տեղեկություններով, դեռևս որևէ մեկը կասկածյալի կարգավիճակ չունի, չեն հարցաքննվել նաև «որոշ պաշտոնյաները»։ 

«Հայկական ժամանակը» դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն` իմանալու, թե ինչպես է իրականացվում երեխաների խնամքի և անվտանգության, կրթության և առողջության իրավունքի իրացման վերահսկողությունը, արդյոք նրանք ողջ և առողջ են։

«Որպես կանոն, մեր բոլոր գործընկեր պետությունների` ԱՄՆ–ի, Իտալիայի Հանրապետության, Շվեյցարիայի Հանրապետության, ինչպես նաև Ֆրանսիայի կենտրոնական մարմինները առանց պահանջի յուրաքանչյուր տարի մինչև որդեգրման 5 տարին լրանալը, իրենց ներկայացուցիչների կամ ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ներկայացնում են որդեգրված երեխաների կյանքի պայմանների մասին հաշվետվություններ», – նշել են Արդարադատության նախարարությունից։

Գերատեսչությունից նաև հայտնել են, որ մինչև օրս որևէ բացասական զեկույց կամ տեղեկատվություն այդ երեխաների պայմանների մասին չի ստացվել։

«Իտալիայի Հանրապետության քաղաքացիների որդեգրած բոլոր երեխաները ողջ են», – նշել են գերատեսչությունից։–0–