Рейтинг@Mail.ru
USD
377.36
EUR
436.15
RUB
4.5802
GEL
139.53
2026 թ. մարտի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+8

Մահացել է գեներալ Մանվել Գրիգորյանը

19.11.2020, 11:18
Գեներալ Մանվել Գրիգորյանը մահացել է 64 տարեկանում
Մահացել է գեներալ Մանվել Գրիգորյանը
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Գեներալ Մանվել Գրիգորյանը մահացել է 64 տարեկանում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով նրա փաստաբան Արսեն Մկրտչյանին։

Այդ մասին իր Facebook–յան էջում գրել է նաև ՀՀԿ–ից նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը։

«Մահացավ Արցախի հերոս, գեներալ֊լեյտենանտ Մանվել Գրիգորյանը...Աստված հոգիդ լուսավորի հերոս մարդ», – գրել է Ավագյանը։

Վերջին տարիներին Գրգիգորյանն առողջական լուրջ խնդիրներ ուներ։–0–