Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Մանվել Գրիգորյանի կալանքը վերացվեց

15.01.2020, 21:35
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքը վերացվեց
Մանվել Գրիգորյանի կալանքը վերացվեց

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./ԱՌԿԱ/. ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանն ազատվեց կալանքից:

Այս մասին քիչ առաջ որոշում հրապարակեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը` բավարարելով մեղադրող դատախազի միջնորդությունը:

Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ:

Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունն այսօր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով արտահերթ նիստ էր հրավիրվել:

Նշենք նաև, որ Մանվել Գրիգորյանն նախօրեին տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Բժիշկների գնահատմամբ՝ նրա առողջական վիճակը կայուն ծանր է, նա գտնվում է մշտական բժշկական հսկողության ներքո և ստանում անհրաժեշտ դեղորայքային բուժում:

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: 2019թ.–ի հունիսի 18–ին ԱԱԾ–ն հրապարակել էր սենսացիոն կադրեր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից։ Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանի հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է որպես «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարան:–0–