Рейтинг@Mail.ru
USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Մայիսի 18–ից Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են Սադախլոյի անցակետով գալ Հայաստան

18.05.2020, 13:57
Այսօրվանից՝ մայիսի 18-ից, չեղարկվել է Մառնեուլիի շրջանում արդեն երկու ամիս գործող խիստ կարանտինային ռեժիմը և հանվել է մուտքի ու ելքի արգելքը
Մայիսի 18–ից Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են Սադախլոյի անցակետով գալ Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./ԱՌԿԱ/. Այսօրվանից՝ մայիսի 18-ից, չեղարկվել է Մառնեուլիի շրջանում արդեն երկու ամիս գործող խիստ կարանտինային ռեժիմը և հանվել է մուտքի ու ելքի արգելքը, հայտնում է  Վրաստանում ՀՀ դեսպանատունը։ 

«Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսուհետև կարող են անխոչընդոտ մեկնել Հայաստան՝ Սադախլոյի անցակետով, 10։00-18։00 ընկած ժամանակահատվածում», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Դեսպանատնից միաժամանակ տեղեկացնում են, որ դեռևս արգելված է Վրաստանի տարածք օտարերկրացիների (այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների) մուտքը, և սույն որոշման մեջ ցանկացած փոփոխության դեպքում դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։–0–