Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Մայիսի 1–ից հուլիսի 7–ը կանցկացվեն պահեստազորի վարժական հավաքներ

06.04.2023, 13:12
Հայտարարվել է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա¬յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ
Մայիսի 1–ից հուլիսի 7–ը կանցկացվեն պահեստազորի վարժական հավաքներ
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./ԱՌԿԱ/. Մայիսի 1–ից մինչև հուլիսի 7–ը ներառյալ Հայաստանում կանցկացվեն պահեստազորի վարժական հավաքներ։

Այս որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստի ժամանակ։

Ըստ որոշման, հայտարարվել է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա¬յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:

Վարժական հավաքներին կներգրավեն մինչև 2715 քաղաքացի, որոնցից 2431-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 124-ը` ավագ ենթասպայական կազմի, 160-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:–0–