Մեծ օղակաձև գիծ` մետրոյի ամենաերկար և ժամանակակից գիծն աշխարհում
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./ԱՌԿԱ/. Մեծ օղակաձև գծի բացումը նշանավորում է կարևոր փուլ Մոսկվայի տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման գործում։ Քաղաքի կենտրոնի պարագծով անցնող օղակաձև գիծն, անխոս, դրական է ազդում քաղաքի տնտեսության վրա` նպաստելով իր ընդգրկած շրջանների աճին ու զարգացմանը։ Օղակաձև գիծն իրար է կապում քաղաքի հիմնական շրջանները, այդ թվում` գործարար շրջանը, պատմական կենտրոնն ու ծայրամասերում գտնվող բնակելի շրջանները` դառնալով տեղաշարժման ավելի արագ և հարմար միջոց։
Մեծ օղակաձև գծի առանցքային առավելություններից է տեղական տնտեսությանը հաղորդվող խթանը։ Ակնկալվում է, որ գիծը կնպաստի իր ընդգրկած շրջանների տնտեսական աճին` հեշտացնելով աշխատավայրի և ծառայությունների հասանելիությունը մարդկանց համար։ Տրանսպորտային հասանելիության բարելավումը հանգեցնում է ներդրումների լավացման, բիզնեսի զարգացման և աշխատատեղերի ստեղծման։
Բացի այդ, օղակաձև գծի շնորհիվ մոսկվացիները քաղաքում ճամփորդելիս կարող են խնայել օրական մինչև 45 րոպե։ Ճանապարհների ծանրաբեռնվածության նվազումը կօգնի նաև լավացնել օդի որակը քաղաքում։
Մեծ օղակաձև գիծը մետրոյի ամենաժամանակակից և բարձր տեխնոլոգիական գծերից մեկն է աշխարհում, քանի որ յուրաքանչյուր վագոն հագեցած է լիցքավորման USB պորտերով, լայն դռներով, վագոնների միջև անցուղիներով, լուսավորության և օդորակման համակարգերով: Այս բոլոր հարմարությունները բարձրացնում են ուղևորների հարմարավետությունը՝ ճանապարհորդությունը դարձնելով ավելի հարմարավետ և անվտանգ:
Մեծ օղակաձև գծի բացումը նշանակալի ձեռքբերում է Մոսկվայի համար և վկայում է քաղաքի արդիականացման և առաջընթացի ցանկության մասին: Մայրաքաղաքի առանց այն էլ ընդարձակ մետրոյի համակարգի այս տպավորիչ ընդլայնումն օգուտ կբերի ինչպես քաղաքի բնակիչներին, այնպես էլ նրա հյուրերին:–0–
Նյութը կրում է գովազդային բնույթ
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:29 05.05.2023