Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

«Մեղրի» հսկիչ անցակետում 2021թ.–ին կիրականացվեն արդիականացման աշխատանքներ

03.11.2020, 16:03
Միջոցառումներով նախատեսվում է իրականացնել մոտ 1,77 մլրդ և 1,63 մլրդ դրամի աշխատանք
«Մեղրի» հսկիչ անցակետում 2021թ.–ին  կիրականացվեն արդիականացման աշխատանքներ
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./ԱՌԿԱ/. «Մեղրի» հսկիչ անցակետում կիրականացվեն արդիականացման աշխատանքներ, տեղեկացրեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ԱԺ տնտեսական, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։

«Մեղրի» անցակետի արդիականացման նպատակով դրամաշնորհային և վարկային միջոցների տրամադրման շրջանակում կիրականացվեն ժամանակակից պայմաններին համապատասխան արդիականացված հսկիչ անցակետի շինարարական աշխատանքներ։

 «Միջոցառումներով նախատեսվում է իրականացնել մոտ 1,77 մլրդ և 1,63 մլրդ դրամի աշխատանք» , – նշեց նա։–0–