Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+31

Մեքենայի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%. ոստիկանությունը զգուշացնում է (ՎԻԴԵՈ)

18.05.2023, 10:37
Հունիսի 1-ից պարեկները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարչական պատասխանատվության են ենթարկելու. ՎԻԴԵՈ
Մեքենայի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%. ոստիկանությունը զգուշացնում է (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./ԱՌԿԱ/. Ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%, հայտնում է ոստիկանությունը:

Հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։

Ոստիկանությունից վարորդներին կոչ են անում հեռացնել առջևի կողային ապակիների թաղանթապատումը կամ փոխարինել մգեցված ապակիները՝ պահպանելով լուսաթափանցելիության թույլատրելի չափերը։–0–