Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Մնա տանը, վճարիր և փոխանցիրանհպում. Idram-ի և IDBank-ի համատեղ թվային հարթակն արդեն իրականություն է

31.03.2020, 14:05
Մնա տանը, վճարիր և փոխանցիրանհպում. Idram-ի և IDBank-ի համատեղ թվային հարթակն արդեն իրականություն է
Մնա տանը, վճարիր և փոխանցիրանհպում. Idram-ի և IDBank-ի համատեղ թվային հարթակն արդեն իրականություն է

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի․ /ԱՌԿԱ/․ «Մնա տանը, վճարիր և փոխանցիր անհպում»,- ասում են Idram-ն ու IDBank-ը և շուկային ներկայացնում անձնական ֆինանսների կառավարման ոլորտում նմանը չունեցող ամբողջական գործիքակազմ, որը նոր նշաձող է սահմանում ֆինանսական շուկայում։ Wallet and banking կարգախոսով երկու ընկերությունների համատեղ թվային հարթակն առաջարկում է համալիր ծառայություններ, իսկ դա նշանակում է, որ Ձեր առօրեական ֆինանսական բոլոր գործարքները կարող եք կատարել առանց տնից դուրս գալու, որը առավել կարևոր է ներկա իրավիճակում։

Այսպիսով, Idram հավելվածով և idbanking.am հարթակով հնարավոր է՝ 

  • Առցանց դառնալ հարթակի հաճախորդ՝ անցնելով հեռահար նույնականացում հաշված վայրկյանների ընթացքում
  • Օգտվել QR և NFC տեխնոլոգիաներով անհպում վճարման մոտ մեկ տասնյակ լուծումներից, որոնք լիովին բացառում են կանխիկ գումարի հետ շփումը և, առհասարակ, դրա անհրաժեշտությունը։ Այս պահին արդեն կարող եք օգտվել 2,000-ից ավել վաճառակետերից, այդ թվում՝ սուպերմարկետներից, դեղատնային և առաքման գրեթե բոլոր ցանցերից ու ծառայություններից, սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների այլ վաճառակետերից՝ հեռահար վճարման տարբերակով։
  • Կատարել գնումներ ավելի քան 200 առցանց խանութներից մի քանի պարզագույն քայլով
  • Կատարել ակնթարթային վճարումներ ավելի քան 250 ծառայությունների դիմաց՝ կոմունալ, հեռահաղորդակցություն, հարկեր, վարկեր, հաշիվների համալրում և մի շարք այլ ծառայություններ։
  • Ավտոմեքենայի համար վճարումներ կատարել, և կնքել ԱՊՊԱ պայմանագրեր՝ ցանկացած ապահովագրական ընկերության հետ
  • Ցանկացած բանկային քարտ կցել Idram դրամապանակին, և գործարքներ իրականացնել
  • Idram հաշիվների միջև, ինչպես նաև Idram-ից Rocket քարտ փոխանցումներ կատարել առանց միջնորդավճարի։
  • Գումարի վերադարձ (քեշբեք) ստանալ՝ գործընկերների մոտ անհպում վճարումներ իրականացնելիս (գործընկերների ցանկին ծանոթացեքայստեղ)
  • Բանկային քարտ պատվիրել անմիջապես հավելվածից
  • Բացել խնայողական, ընթացիկ հաշիվներ, նաև արտարժույթով
  • Մինչև 5,000,000 դրամ հրթիռային արագությամբ վարկ ստանալ, վարկերի մարումներ և բանկային փոխանցումներ իրականացնել հաշված վայրկյանների ընթացքում
  • Արագ փոխանցումների համակարգով գումար ստանալ Ձեր նախընտրած բանկային կամ քարտային հաշվին մի քանի պարզ գործողությամբ 

Այս ծառայություններից օգտվելիս վճարման եղանակ կարող է հանդիսանալ ինչպես դրամապանակի հաշվեկշիռը, այնպես էլ կցված ցանկացած բանկային քարտը, իսկ IDBank-ի հաճախորդ լինելու պարագայում` նաև Ձեր բանկային ցանկացած հաշիվը ։ 

#Մնացեքտանը․ թվային հարթակի բոլոր առավելություններից օգտվելու համար ընդամենը պետք է ներբեռնել հավելվածը և անցնել հեռահար նույնականացում։ 

«Մենք դեռևս անցած տարի հայտարարեցինք IDBank-ի հետ համատեղ բաց թվային հարթակի գործարկման մասին, որի առաջին պրոդուկտներից էր Rocket քարտը։ Wallet and banking-ը այդ հարթակի զարգացման մյուս մակարդակն է, ժամանակի հրամայականն է և մեր բազմաթիվ հաճախորդների ամբողջական պահանջմունքները բավարարելու միակ ուղին։ Սա մեկ միասնական գործիք է բոլոր տեսակի վճարային, փոխանցումների և այլ ֆինանսական ծառայություններից օգտվելու համար, որն ամբողջովին բացառում է բանկեր հաճախելու, կանխիկի հետ շփվելու և անձնական ֆինանսների կառավարման գործընթացում ֆիզիկապես ներգրավված լինելու անհրաժեշտությունը: Ի դեպ, մենք օրեր առաջ Idram հաշվից մեկ այլ Idram հաշվին կատարվող փոխանցումների միջնորդավճարը չեղարկեցինք` նպաստելով նաև անկանխիկ փոխանցումների հավելյալ խրախուսմանը․ դա միմյանց գումար փոխանցելու ամենահարմար գործիքներից մեկն է այս պահին», - տարածած հաղորդագրության մեջ նշել է Idram ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը` ևս մեկ անգամ հայտնելով, որ Idram-ը նման ձևաչափով համագործակցությունների համար բաց է բոլոր հետաքրքրված ֆինանսական կառույցների համար։  

IDBank-ի թվային Բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանը նշել է, որ Բանկի հաճախորդներն արդեն տևական ժամանակ է օգտվում են հարթակում տրամադրվող բանկային ծառայություններից, որոնց ցանկը, սակայն, ավելի ամբողջացավ։

«Եթե Ձեզ անհրաժեշտ է քարտ պատվիրել, վարկ ստանալ կամ մարել, խնայողական կամ ընթացիկ հաշիվ բացել, կառավարել Ձեր հաշիվները ու ստանալ մի շարք այլ բանկային ծառայություններ, ապա այդ ամենն արդեն հասանելի է ցանկացած պահին և ցանկացած վայրում՝ Idram հավելվածի և idbanking.am հարթակի միջոցով մի քանի պարզագույն քայլով։ Ես վստահորեն և հաճույքով կարող եմ նշել, որ մեր համագործակցության ձևաչափը Idram-ի հետ Հայաստանյան շուկայում առաջին բաց բանկինգի (open banking) օրինակն է, և մեր հաճախորդներին Idram-ի և IDBank-ի հետ համագործակցության շրջանակում շուտով սպասվում են այլ հաճելի նորություններ ևս։ Հարթակի օգտատերերին խորհուրդ եմ տալիս հետևել թարմացումներին՝ նոր առավելություններից առաջինն օգտվելու համար»,- ասել է Սերգեյ Առաքելյանը։

IDBank-ի և Idram-ի միասնական թվային հարթակն, այսպիսով, Ձեր անձնական ֆինանսների հեռավար կառավարման ամենալայն գործիքակազմն է։ 

IDBank–ը ստեծղվել է 1990թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991թ.–ի հոկտեմբերի 1–ին` որպես «Անելիք Բանկ» ՓԲԸ։ 2017թ.–ի մայիսին Անելիք Բանկը վերաբրենդավորվել է և վերանվանվել IDBank։ Այսօր բանկն ունի երկու բաժնետեր` FISTOCO LTD` 59,7% և «CreditBank S.A.L.»` 40,3%։

Idram-ն ու IDBank -ը վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:–0–