Մոսկվայի հայտնի ազգերի թատրոնը Սաթի Սպիվակովայի հետ առաջին անգամ ելույթ կունենա Երևանում (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի․/ԱՌԿԱ/․ Մարտի 8–ին մեկնարկող Կանանց միամսյակի շրջանակում երևանցի հանդիսատեսն առաջին անգամ կհանդիպի Մոսկվայի ազգերի թատրոնին (գեղարվեստական ղեկավար՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Եվգենի Միրոնով)։ «Կարելի է ոչինչ չիմանալ Մարիա Կալասի մասին ներկայացումից առաջ, բայց հետո անտարբեր մնալ չի ստացվի»։
Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և պարզապես աստղ Սաթի Սպիվակովան, ով նաև մեծանուն մաեստրոյի կինն է, հանդես է գալիս La Divina–ի դերում՝ մարմնավորելով հռչակավոր օպերային դիվա Մարիա Կալասին։ Արտիստի ողբերգական պատմություն, ով հանուն սիրո հրաժարվում է իր տաղանդից։

Որքա՞ն ազնիվ և ճշմարիտ կարելի է պատմել մեծանուն արտիստների կյանքի առեղծվածների և գաղտնիքների մասին: Այս ամենը կիմանաք՝ դիտելով «Դեղձանիկը» ներկայացումը, որը բեմադրվել է Մարիա Վարդենգայի պիեսի հիման վրա ռեժիսոր Դմիտրի Սերդյուկի կողմից։
Մարիա Կալասի վերջին երեք օրերը։ «Մեր ներկայացման հեղինակները նրան ներկայացնում են այն պահին, երբ ճակատագիրն ավարտվել է, բայց կյանքը շարունակվում է...»,- ասում է Սաթի Սպիվակովան իր հերոսուհու մասին։

«Արտաքին էֆեկտների ճշգրիտ արտահայտչականությունը Սպիվակովայի խաղում արտացոլում է անձամբ Կալասի ոճը: Յուրաքանչյուր ժեստ, յուրաքանչյուր շտրիխ ոսկու նման թանկ է, յուրաքանչյուր նոտա վշտի պայթյուն է կորցրածի համար: Սաթին ստեղծում է մարդ– երգչուհու խորը կերպար: Նրա Մարիան կենդանի կին է՝ խոցելի և շատ քնքուշ»,- գրում է «Ревизор» տեղեկատվական պորտալը։
Մոսկվայի Ազգերի Թատրոնի «Դեղձանիկը» ներկայացումը կցուցադրվի ապրիլի 5–6–ը Կ․ Ստանիսլավկսու անվան դրամատիկական թատրոնի բեմում։
Հյուրախաղերն իրականացնում են Ազգերի թատրոնը և GeoProMining ընկերությունը։-0-
