ՆԳՆ. հուլիսի 8–ից անձնագրային ստորաբաժանումները կաշխատեն նաև շաբաթ օրերին
04.07.2023,
15:53
Քաղաքացիները կսպասարկվեն սովորական աշխատանքային ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./ԱՌԿԱ/. Հաշվի առնելով վերջին շրջանում քաղաքացիների մեծ հոսքն ու հերթերի ծավալների աճը՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային անձնագրային ստորաբաժանումներում աշխատանքները պատշաճ կազմակերպելու և դիմողներին որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով որոշվել է հուլիսի 8-ից աշխատանքային հայտարարել նաև շաբաթ օրերը, հաղորդում է Ներքին գործերի նախարարությունը:
Քաղաքացիները կսպասարկվեն սովորական աշխատանքային ռեժիմով:
«Սպասարկման ընթացքում առաջացող խնդիրների առնչությամբ խնդրում ենք կապ հաստատել ՄՔԾ թեժ գծով՝ 010 370264 կամ զանգահարել 1-02», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Արդեն իսկ էլեկտրոնային հերթագրման կարգ է գործում Քանաքեռ-Զեյթունի, Արաբկիրի և Մաշտոցի անձնագրային բաժանմունքներում, իսկ հուլիսի 10-ից էլեկտրոնային հերթագրում կիրականացվի նաև Կենտրոնականի, Նոր Նորքի, Մալաթիա-Սեբաստիայի և Շենգավիթի անձնագրային ծառայություններում:
Հերթագրվել կարելի է migration.e-gov.am կայքի միջոցով: Հաջորդիվ էլեկտրոնային հերթագրման կարգն աստիճանաբար կներդրվի նաև Երևանի մնացած անձնագրային ծառայություններում, այնուհետև նաև մարզերում՝ ծանրաբեռնվածությունից ելնելով։–0–