Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+33

ՆԳ նախարարի տեղակալ․ ԼՂ-ից ՀՀ մուտք գործելուց հետո մինչև հոկտեմբերի 25-ը կայացրած բոլոր տուգանքները կբեկանվեն

26.10.2023, 14:35
ԼՂ–ից բռնի տեղահանվածների նկատմամբ՝ մինչև հոկտեմբերի 25-ը կայացրած բոլոր տուգանքները կբեկանվեն
ՆԳ նախարարի տեղակալ․ ԼՂ-ից ՀՀ մուտք գործելուց հետո մինչև հոկտեմբերի 25-ը կայացրած բոլոր տուգանքները կբեկանվեն
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ԼՂ–ից բռնի տեղահանվածների նկատմամբ՝ մինչև հոկտեմբերի 25-ը կայացրած բոլոր տուգանքները կբեկանվեն։

Ինչպես կառավարության նիստից հետո հայտարարեց ՆԳ նախարարի տեղակալը, Արփինե Սարգսյանը, հաշվի առնելով տեղահանման փաստը և բռնի տեղահանվածների հուզական վիճակը, ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով տարբեր դրսևորումները և երթևեկության կանոններին ոչ այնքան լավ տիրապետելը՝ որոշում է կայացվել, որ ՀՀ մուտք գործելուց հետո մինչև երեկ՝ հոկտեմբերի 25-ը կայացրած վարչական պատասխանատվության բոլոր որոշումները՝ բոլոր տուգանքները, ըստ էության, օրենքի շրջանակներում կբեկանվեն ոստիկանության պետի համապատասխան հրամանի շրջանակներում։

«Հետևապես մեր հայրենակիցները որևէ խնդրի առջև չեն կանգնի մինչ հոկտեմբերի 25-ը ներառյալ կայացված վարչական պատասխանատվության միջոցների մասով»,- ընդգծեց ՆԳ նախարարի տեղակալը։

Նա կոչ արեց բոլոր վարորդներին խստիվ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

«Այսօրվա դրությամբ և սրանից հետո արձանագրված բոլոր ճանապարհային խախտումները կփաստաթղթավորվեն, և վարչական տույժ նշանակելու որոշումը կծանուցվի մեր հայրենակիցներին», – նշեց ՆԳ նախարարի տեղակալը։–0–