Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Նախարար. ուսուցիչների աշխատավարձի դրույքը կբարձրանա

31.10.2019, 14:16
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ փոփոխություններ կատարեց հանրակրթական դպրոցների ֆինանսավորման գործող բանաձևում։
Նախարար. ուսուցիչների աշխատավարձի դրույքը կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ–ում ուսուցիչների աշխատավարձի դրույքը կբարձրանա, հինգշաբթի կառավարության նիստում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ փոփոխություններ կատարեց հանրակրթական դպրոցների ֆինանսավորման գործող բանաձևում։

Նախարարը հիշեցրեց, որ 2001թ.–ից սկսած հաշվարկը կատարվել է աշակերտների թվի հիման վրա, ինչը զրկում է մրցակցության հնարավորությունից մարզերի թերհամալրված դպրոցները և հանրակրթական հաստատությունները, որոնք միակն են բնակավայրում։

«Նոր փոփոխություններով առաջարկվում է փոքր համակազմ ունեցող, թերհամալրված դպրոցների գումարը հաշվարկելիս հիմք ընդունել նաև դասարանների թիվը, ինչով պայմանավորված է ծախսերի հիմնական մասը։ Սահմանվել է ուսուցչի մեկ դրույքի նվազագույն աշխատավարձը՝ 108 հազար դրամ շաբաթական 22 դասաժամի համար, սակայն այն կարող է հասնել մինչև 125 հազարի», – նշեց նախարարը:

Թերհամալրված է համարվում տարրական դպրոցը մինչև 72 սովորող, հիմնական դպրոցը՝ մինչև100 սովորող, միջնակարգ դպրոցը՝ մինչև 207 սովորող, վարժարան և ավագ դպրոց՝ մինչև 135 սովորող։

Նախարարը նաև նշեց, որ եթե ամեն տարի ուսուցիչների աշխատավարձը 10%-ով ավելանա, ապա 4 տարի հետո այն կհասնի մեկ շնչի հաշվով ՀՆԱ մակարդակին՝ տարեկան կտրվածքով:

Այսօր ուսուցիչների դրույքը տարբեր դպրոցներում տատանվում է 80–150 հազար դրամի սահմանում։–0–